Իրանը կբանակցի ԱՄՆ-ի հետ․ Թրամփը մանրամասներ է հայտնել
Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ։ Այս մասին փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։
«Ի դեպ, Իրանը նույնպես ցանկանում է բանակցություններ վարել համաձայնագրի շուրջ», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ ռազմական հարձակումից հետո հանրապետությունը դարձել է բոլորովին այլ վայր։
Հավելենք՝ Թրամփը չի մանրամասնել, թե բանակցությունների ընթացքում ինչ թեմա կարող է քննարկվել, սակայն Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը կարծում է, որ հնարավոր է Վաշինգտոնի հետ միջուկային էներգիայի վերաբերյալ համաձայնության գալ անուղղակի երկխոսության միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը կադրեր է հրապարակել Գրանադայից
Իսպանական Գրանադա քաղաքում մասնակցում եմ Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին, որի շրջանակում կարճատև զրու...
Հակոբյանը` իր տան գողության և վնասի չափի մասին
Տունս թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, մեկ ժամացույց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ա...
Մենք շատ ուշադիր հետևելու ենք Էրդողան-Զելենսկի բանակցությունների արդյունքներին. Պեսկով
Կրեմլը հետաքրքրությամբ է սպասում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցու...
Որոշ գործընկերներ նեղսրտել են, որ նախագահ Էրդողանը առանձնահատուկ ողջունել է վարչապետին․ Սիմոնյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա եղել է միջոցառման գլխավոր իրադարձություններից մեկը: Այսօր՝ հունիսի13-ին ԱԺ...