Սկանդալային բացահայտում. Սարաևոյում գնդակահարում էին խաղաղ բնակիչներին. սկսվել է նախաքննություն

Իտալիան հետաքննություն է սկսել Բոսնիական պատերազմի ժամանակ այսպես ասած քաղաքացիների որսի դեպքի առնչությամբ։


Իտալական La Repubblica պարբերականի տվյալներով՝ քննության առիթը մեղադրանքներ են առաջադրվել, ըստ որոնց զբոսաշրջիկ դիպուկահարները զգալի գումարներ են վճարել՝ սերբական դիրքերից կրակելու համար խաղաղ բնակիչների ուղղությամբ Սարաևոյի պաշարման տարիներին։


BBC News-ի հաղորդմամբ՝ իտալացի գրող Էցիո Գավաչցենին 2025-ի փետրվարին Միլանի դատախազությանը ներկայացրել է 17 էջանոց հայց՝ իր հավաքած տվյալներով։ Նա պնդում է՝ խոսքը «շատ հարուստ անձանց» մասին է, ովքեր «վճարում էին անզեն քաղաքացիներին սպանելու հնարավորության համար»։


Իտալացի գրողը նշել է, որ նման տեղեկությունների առաջին հրապարակումը արվել էր դեռ 1990-ականներին՝ Corriere della Sera-ում։ Նրա խոսքով՝ այս մարդիկ, հիմնականում բիզնես միջավայրի ներկայացուցիչներ, սերբական դիրքերից «մարդկանց որսի» դուրս գալուց հետո վերադառնում էին Իտալիա և շարունակում է ապրել հարգալից կյանքով։


Միլանի դատախազությունը վարույթ է սկսել դիտավորությամբ սպանության հոդվածով։ Քննիչները փորձում են պարզել Իտալիայի այն քաղաքացիների ինքնությունները, որոնք ենթադրաբար մասնակցել են նման «այցերի»։ Հրապարակումների համաձայն՝ նման այցելությունների համար կարող էին վճարել մինչև 100 հազար եվրո:


Քննության շրջանակում նախատեսվում է հարցաքննել մի շարք վկաների։ Նրանց թվում է Բոսնիայի նախկին հետախույզը։


Սերբական կողմը նշում է, որ նման թեմաների ակտիվացումը համընկնում է Սերբական Հանրապետության առաջիկա ընտրությունների հետ՝ ընդգծելով, որ Բալկանյան պատերազմների հին պատմությունները հաճախ օգտագործվում են տեղեկատվական դաշտի վրա ազդեցություն գործելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ