Կրկին շրջանառության մեջ է դրվել կեղծ տեղեկատվություն. վարչապետի խոսնակ
OdaTV-ի կայքը կրկին շրջանառության մեջ է դրել կեղծ տեղեկատվություն, իսկ մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ առանց նվազագույն ստուգման կամ աղբյուրների ճշգրտման, շտապել են արտատպել այս ֆեյքը՝ անկախ մտադրությունից ակամա դառնալով ապատեղեկատվության շղթայի մասնակից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Վաղուց չարչրկված ու հին սցենար է՝ արտաքին աղբյուրները ստեղծում են լիովին սուտ ու սադրիչ պատմություն, իսկ որոշ ներքին դերակատարներ անմիջապես տարածում են այն՝ փորձելով ձևավորել անվստահության դաշտ և նոր բևեռացում հասարակության մեջ։
Ակնհայտ է, որ որքան մոտենում են ընտրական գործընթացները, այնքան էլ ավելի թեժանալու են Հայաստանի պետականության, պետական ինստիտուտների և հանրային պաշտոնյաների դեմ ուղղված ապատեղեկատվական հարձակումները։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր ռուս խաղաղապահները պաշտոնապես կլքեն օկուպացված Արցախը
Առաջիկա րոպեներին Իվանյանում (Խոջալուում) տեղի կունենա արարողություն՝ օկուպացված Արցախից ռուս խաղաղապհների դուրս գալու կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լայնորեն տարածված ձևով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել. Փաշինյան
Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ շատ լայնորեն տարածված ձեւով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին այսօր՝...
ՌԴ-ն Կուրսկ է տեղափոխել 60 հազար զինվոր․ Զելենսկի
Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունը Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի մարզում, շարունակվում է արդեն ուղիղ մեկ ամիս։ Դրա...
Խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Բայդեն
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կվերափոխի Հարավային Կովկասը և արմատապես կփոխի Ադրբեջանի դերը տարածաշրջանու...