Կիևում գիշերային հարձակման հետևանքով կան զոհեր և տուժածներ
Կիևում գիշերային հարձակման հետևանքով, նախնական տեղեկատվությամբ, կա 3 զոհ և 26 տուժած։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն՝ նշելով, որ տվյալները ճշտվում են, քանի որ փրկարարներն առայժմ չեն կարողանում դին դուրս բերել փլատակների տակից։
Տուժածների թվում են 7 և 10 տարեկան երկու երեխա։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 9 վիրավոր հոսպիտալացվել է, այդ թվում՝ նաև հղի կին։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են տարբեր ծանրության։
Փրկարար ծառայությունները շարունակում են աշխատանքները դեպքի վայրում՝ փլատակների տակ հնարավոր մարդկանց որոնման նպատակով։ Քաղաքի իշխանությունները հորդորում են բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական տեղեկություններին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարված կղզուն. Թրամփի սպառնալիքները իրականություն են դառնում
ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանի Խարգ կղզուն: Այս մասին հայտնում են իրանական «Մեհր» լրատվական գործակալություն...
Հնդկաստանից հայտնել են, որ «Սինդուր» գործողությունը դեռ չի ավարտվել
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ «տարածաշրջանում թշնամական խմբերի դեմ «Սինդուր» գործողո...
Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին. ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է փախստականների ճամբարին Իսրայելի հարվածի մասին։ Փլատակներից դուրս են բերվել 47 զոհվածների մարմիններ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը հրադադարի ֆոնին կրակում է Գազա վերադարձող մարդկանց․ կան վիրավորներ
Իսրայելը կրակ է բացել Գազայի հատվածի հյուսիս վերադառնալ փորձող մարդկանց ուղղությամբ։ Հրադադարից անցել է 5 ժամ։ Իսրայելը...