ԵՄ դաշնակիցները Կիևից բացատրություններ են պահանջում
ԵՄ մի շարք դաշնակից երկրներ Կիևից պաշտոնական բացատրություններ և երաշխիքներ են պահանջում՝ կապված Ուկրաինայում աճող կոռուպցիոն սկանդալի հետ։ Ինչպես գրում է Politico-ն, պահանջները առաջացել են այն բանից հետո, երբ հետաքննությունը բացահայտել է մոտ 100 միլիոն դոլարի չափով «ատկատների» սխեմա, որն առնչվել է պետական ֆինանսավորմանը։
Եվրոպական երկրները ցանկանում են վստահ լինել, որ իրենց տրամադրած ֆինանսական աջակցությունը իրականում օգտագործվում է այն նպատակներով, որոնց համար հատկացվել է։
Աղբյուրների համաձայն՝ Կիևից պահանջվում են հստակ հաշվետվություններ, վերահսկողության մեխանիզմներ և նոր երաշխիքներ՝ ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար։
Politico-ի գնահատմամբ՝ Եվրահանձնաժողովը, հավանաբար, ստիպված կլինի վերանայել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին ուղղված միջոցների բաշխման ընթացակարգերը։
Միաժամանակ Կիևը պետք է ապահովի ֆինանսական ռեսուրսների օգտագործման «ավելի խիստ վերահսկողություն և բացություն»՝ պահպանելու համար գործընկերների վստահությունը և շարունակական աջակցությունը։






























