Զելենսկին ցուցադրել է անօդաչու թռչող սարքերի՝ խոցող դրոնների աշխատանքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում նշեց, որ խոցող դրոնների (դրոն-փերեխվատչիկների) կիրառման արդյունքները զգալիորեն բարելավվել են։


«ՌԵԲ ստորաբաժանումների, ռազմական ավիացիայի և շարժական կրակային խմբերի հետ միասին մեր խոցող դրոնների արդյունքները զգալիորեն աճել են․ այս ամսվա սկզբից արդեն ավելի քան 150 հաջող խոցում ունենք, այդ թվում՝ վերջին գիշերը։ Եվ դա դեռ սկիզբն է»,- գրել է Զելենսկին։


Նա հավելել է, որ Ուկրաինան շարունակելու է զարգացնել խոցող դրոնների տեխնոլոգիաները և պատրաստել նոր անձնակազմեր։ Նախագահի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պայմանագրեր է կնքում արտադրական բոլոր կարողությունների հետ՝ սարքերի թողարկումը մեծացնելու նպատակով։


«Մենք աշխատում ենք գործընկերների հետ ավելի սերտ համագործակցության ուղղությամբ․ համատեղ արտադրությունը և ֆինանսավորումը թույլ կտան մեզ արագացնել մասշտաբավորումը»,- նշել է Զելենսկին։

Քաղաքականություն

Պատահարներ