Ուկրաինան հարված է հասցրել Ռուսաստանի խոշորագույն էլեկտրակայաններից մեկին
Ռուսական սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Կոստրոմայի ԳՐԷՍ-ը ենթարկվել է զանգվածային հարձակման։ Տեղական բնակիչները նշում են, որ հարվածներից հետո կայանի տարածքում տեղի են ունեցել պայթյուններ և բռնկվել է հրդեհ։
Կոստրոմայի պետական շրջանային էլեկտրակայանը (ԳՐԷՍ) ունի 3720 մեգավատտ հզորություն և համարվում է Ռուսաստանի երրորդ խոշոր ջերմաէլեկտրակայանը։
Այն ապահովում է էլեկտրաէներգիայի մատակարարում Կենտրոնական դաշնային շրջանի մի շարք շրջանների համար։
Ներկայումս պաշտոնական հաստատումներ կամ մեկնաբանություններ ռուսական իշխանությունների կողմից չեն հաղորդվում, սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ հարձակման հետևանքով կարող են առաջանալ էլեկտրամատակարարման խափանումներ տարածաշրջանում։





























