ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուններ՝ Կիևում, Խարկովում, Օդեսսայում․ ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում
Այսօր վաղ առավոտից Ուկրաինայում հրթիռակոխություններ են։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հրթիռներից մեկը խոցվել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Հրթիռի բեկորներն ընկել են Դառնիցկի թաղամասում գտնվող առանձնատան վրա։ Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։
Խարկովում դադարեցվել է մետրոյի աշխատանքը: Քաղաքապետ Իգոր Տերեխովը գրում է, որ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի Սլոբոդսկի թաղամասում։
Ուկրաինայի զինված ուժերի «Հյուսիս» խմբավորման հրամանատարությունը հայտնում է, որ հրթիռը խոցվել է Սումիի շրջանի երկնքում։ Նիկոլաևի շրջանի ղեկավար Վիտալի Կիմը գրում է, որ Նիկոլաևի շրջանի մոտ մի քանի հրթիռներ են խոցվել ծովի վրայով։ Լվովի մարզում օդային տագնապ է հայտարարված:
Ուկրաինական թելեգրամյան ալիքներում հրապարակվել են տեսակադրեր նաև Օդեսսայի հրթիռակոծություններից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռուսաստանում կրկին կանցնեն երկամյա զինվորական ծառայության». ի՞նչ է ասել ռուս փոխգնդապետը
Դմիտրովի քաղաքային շրջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Միխայիլ Ֆոտինը Դմիտրով հեռուստաալիքի եթերում ասել է, որ 2023 թվ...
«Տեղի ունեցածի երկու վարկած կա». Բելառուսի ՊՆ-ն՝ ուկրաինական հրթիռի՝ իրենց տարածք ընկնելու մասին
Բելառուսի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի զինված ուժերի սադրանքը համարում է ուկրաինական С-300 հրթիռի հետ կապված...