Թրամփը կօգտագործի Tomahawk հրթիռների մատակարարումը որպես բանակցային գործիք. փորձագետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է պահպանել Ուկրաինային նախատեսված Tomahawk տեսակի թևավոր հրթիռների մատակարարման հնարավորությունը՝ այն օգտագործելով որպես բանակցային լծակ Ռուսաստանի հետ երկխոսությունում։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի (TUDPAM) փոխնախագահ Մուստաֆա Մեթին Քաշլըլարը։
Հիշեցնենք՝ Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային երկարաշարժման հրթիռների փոխանցմանը՝ նշելով, որ դա չի վնասի ԱՄՆ զինանոցի պաշարներին։ Վերջնական որոշումը մատակարարման վերաբերյալ պետք է կայացնի նախագահը։
Քաշլըլարի կարծիքով՝ Վաշինգտոնը այս հարցը դիտում է ոչ թե որպես ռազմական, այլ քաղաքական քայլ՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա և պահել այն որպես բանակցային տիրույթում օգտագործվող գործիք։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Tomahawk հրթիռները չեն կարող էականորեն փոխել իրավիճակը պատերազմի դաշտում։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը «կրակի վրա յուղ է լցնում». Չինաստանի արձագանքը` ԱՄՆ նախագահի հայտարարությանը
Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, պետք է օգնի նվազեցնել ուկրաինական հակամարտության սրումը, այլ...
Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը Հայաստանի քաղաքացիությամբ փոխարինելու մասին տարածված տեղեկությունը
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է ՌԴ քաղաքացիությունը Հայաստանի քաղաք...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։Այցը նախա...
Գորիսի փոխհամայնքապետին ՔԿ–ում պատճառվել են մարմնական վնասվածքներ. փաստաբանը հաղորդում է ներկայացրել
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համա...