Բանակն ու բյուջեն այլևս չեն թալանվում. Տարոն Չախոյանը՝ Սարգսյանի մասին
Տարոն Չախոյանը Ֆեյսբուքում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին՝ քննադատելով նրա գնահատականները խաղաղության վերաբերյալ։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Սարգսյանը խաղաղություն չի տեսնում, քանի որ այսօր դիրքերում օրական զինվորներ չեն սպանվում։
Չախոյանը նշել է, որ նախկին նախագահը խաղաղություն չի տեսնում նաև այն պատճառով, որ այլևս հնարավոր չէ բանակն ու բյուջեն թալանել։
«Չի տեսնում խաղաղություն, որովհետև «խաղաղության» անվան տակ ընտրություն կեղծելու, իշխանություն զավթելու ձև չկա։ Որովհետև իր «խաղաղությունը» այդպիսին էր՝ օրական զինվորներ էին սպանվում, բանակն ու բյուջեն թալանվում էր, իսկ իշխանությունը պահում էին կեղծ խաղաղության խոստումներով»,– գրել է Տարոն Չախոյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խելոք պահի քեզ հլը արա. ԱԺ-ում այս անգամ շշեր էին շպրտում միմյանց վրա
ԱԺ-ում չի դադարում կրքերը բորբոքովել: ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին: Մանրամասները` տես...
Իրանը սկսել է հրթիռային հարձակումների նոր ալիք
Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությունը (IRIB) հաղորդում է, որ Իրանը սկսել է հրթիռային հարձակումների...
Գնում եմ մահապարտի գործի. Վազգեն Մանուկյան
Եթե Նիկոլ Փաշինյանին փոխեին մինչև պատերազմի ավարտը, կապիտուլյացիոն պայմանագիր չէր լինի, այլ կլիներ մեկ այլ պայմանագիր, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական Ка-52 ուղղաթիռները ոչնչացնում են ուկրաինական բանակի տեխնիկայի շարասյուները
Ռուսական Ка-52 ուղղաթիռները ոչնչացնում են ուկրաինական բանակի տեխնիկայի շարասյուները: Տեսակադրերը հրապարակել է ՌԴ ՊՆ-ն։