Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ իր բոլոր լիազորությունները փոխանցում է փաստաբան Լևոն Բաղդասարյանին։
Հայտարարության մեջ Ղուկասյանը նշել է, որ, չնայած վարչական կալանքի պայմաններին, շարունակում է ստանալ բազմաթիվ նամակներ և արձագանքներ տարբեր երկրներից, ինչը, նրա խոսքով, վկայում է կուսակցության գաղափարական շարժման աճի մասին։
Նա ընդգծել է, որ Լևոն Բաղդասարյանին վստահում է իր և կուսակցության շահերի ներկայացման բացառիկ իրավունք, ինչպես նաև հայտնել է, որ նա կղեկավարի նախընտրական շտաբը։
Ղուկասյանը հայտարարել է, որ ԴՕԿ կուսակցությունը, իր գլխավորությամբ, ունի լայն հանրային վստահություն և ձայների առավելություն մյուս քաղաքական ուժերի համեմատ։ Նա կրկին կոչ է արել քաղաքական առողջ ուժերին միավորվել՝ հանուն պետության և ժողովրդի, և մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը միանալ համահայկական շարժմանը։
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 1-ից հետո կհրապարակվեն ԴՕԿ կուսակցության 131 պատգամավորական միասնական թեկնածուների ցուցակը, կառավարության կազմը և նախագահի թեկնածուն։
Հավելենք՝ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը առաջիկա ընտրություններին մասնակցելու է դաշինքով։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը դատի է տվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի...
Ամբողջը կեղծավորություն է․ Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կեղծավորություն է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոս...
Պակիստանը նախազգուշացրել է Աֆղանստանի իշխանություններին
Պակիստանի պաշտպանության նախարար Խուջաթ Ասիֆը հայտնել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունները Աֆղանստանի իշխանություն...
Եղել է սահմանային լարվածություն, որը կարգավորվել է, խնդիր չեմ տեսնում. Տոնոյան
ՀՀ պետբյուջեի կառուցվածքում եղել են ՊՆ-ին տրամադրված վարկային չափաբաժնի մեջ որոշ նվազեցումներ, որն ուղղվել է մեր կարողու...