Թրամփը չի դիտարկում Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ տալը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս փուլում չի դիտարկում Ուկրաինային «Tomahawk» հեռահար հրթիռներ տրամադրելու հնարավորությունը։
«Ոչ, իրականում ոչ»,- պատասխանել է Սպիտակ տան ղեկավարը՝ մեկնաբանելով նման մատակարարումների հավանականությունը։ Միևնույն ժամանակ, Թրամփը հավելել է, որ ապագայում կարող է փոխել իր դիրքորոշումը։
Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Փենթագոնը թույլ է տվել Սպիտակ տանը «Tomahawk» տեսակի հրթիռներ փոխանցել Ուկրաինային։ Այս տեղեկությունը առաջացրել էր լայն քննարկումներ Վաշինգտոնում և ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ կապված Ռուսաստանի արձագանքի հավանականության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Եգիպտոսը հայտարարություն է արել
Պաղեստինյան անկլավում լարվածության կտրուկ աճից հետո Գազայի հատվածից Եգիպտոս են տարհանվել ավելի քան 14 հազար օտարերկրացին...
Հայտնի է ամառային զnրակոչի օրերը
2025 թ. ապրիլի 14-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանում կանցկացվի ամառային զորակոչ։ Այս մասին տեղեկացրել են e-draft...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Լաչինի միջանց...
ԱՄՆ-ում նշել են Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծման մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ է Ուկրաինայի հարցով հատուկ տրիբունալի ստեղծման գաղափարին։ Այս մասին հայտարարել է...