Եգիպտոսը հայտարարություն է արել
Պաղեստինյան անկլավում լարվածության կտրուկ աճից հետո Գազայի հատվածից Եգիպտոս են տարհանվել ավելի քան 14 հազար օտարերկրացիներ և երկքաղաքացիություն ունեցող անձինք։ Այս տվյալները ներկայացրել է Եգիպտոսի պետական տեղեկատվական ծառայության ղեկավար Դիյա Ռաշվանը։
«Լարվածության սրման սկզբից մինչ այժմ Գազայից «Ռաֆահ» անցակետով Եգիպտոս է տեղափոխվել 14023 օտարերկրացի և երկքաղաքացի, ինչպես նաև 2135 եգիպտացի», – նշել է Ռաշվանը։
Նա հավելել է, որ մինչ օրս այդ հատվածից Եգիպտոս է հասցվել 773 անձինք, ովքեր վիրավորվել են Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռմբակոծության հետևանքով, և ծանր հիվանդ մարդիկ, որոնք բուժման նպատակով տեղափոխվել են Եգիպտոսի հիվանդանոցներ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական և ադրբեջանական կողմերը բանակցում են օկուպացված Արցախում ականազերծման համաձայնեցման շուրջ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Արցախում առաքելության իրականացումը։ Այս մասին տեղեկանում են ՌԴ ՊՆ տեղեկագրից...
Նեթանյահուն դիմել է զինվորականներին
Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ Գազայի հատվածում մինչև հաղթանակ՝ չնայած միջազգային ճնշմանը։ Ա...
Ռմբակոծված Գազան այլևս պիտանի չէ բնակության համար. ՄԱԿ
Գազայի հատվածն այլևս չի հանդիսանում կյանքի համար պիտանի վայր. այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մ...
Երուսաղեմը հրթիռային հարձակման թիրախում է
Մի քանի հրթիռներ են արձակվել Երուսաղեմի ուղղությամբ, որոնք որսացել են Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանությա...