Մակրոնը խոստացել է ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունն ու նրա գործընկերները կշարունակեն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր պատժամիջոցների միջոցով։
«Կիևում և մարզում Ռուսաստանը կրկին թիրախավորել է խաղաղ բնակիչներին։ Հրթիռներով և անօդաչու սարքերով իրականացվող ահաբեկչության այս քաղաքականությունն անընդունելի է։
Յուրաքանչյուր նոր հարձակում ևս մեկ անգամ հաստատում է ակնհայտը․ Ռուսաստանը պետք է վճարի իր ագրեսիայի գինը և պատասխան տա իր հանցագործությունների համար։ Ուկրաինայի կողքին կանգնած՝ մենք չենք ենթարկվի ո՛չ հոգնածության, ո՛չ էլ վախեցման։
Եվրամիությունն ու նրա գործընկերները կշարունակեն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում՝ նոր պատժամիջոցների միջոցով՝ միաժամանակ ամրապնդելով Ուկրաինայի ռազմական աջակցությունը, որպեսզի այն կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը»,– գրել է Մակրոնը X-ի իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...