Քաղաքականություն

Ուկրաինական դրոնային հարձակման թիրախում՝ Թաթարստանի Wildberries-ի պահեստները

Ուկրաինական դրոնային հարձակման թիրախում՝ Թաթարստանի Wildberries-ի պահեստները

Ուկրաինական դրոնների հարձակման է ենթարկվել Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանը։ ՀՕՊ ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն ընկնող բեկորները տեղային հրդեհ են առաջացրել քաղաքացիական օբյեկտում:


Ըստ ուկրաինական Supernova+ մոնիթորինգի հեռուստաալիքի՝ թիրախը, հավանաբար, Զելենոդոլսկում գտնվող Wildberries-ի պահեստն է եղել։ 


Զելենոդոլսկի շրջանում գտնվում են Ozon-ի, Wildberries-ի և այլ խոշոր օբյեկտների բաշխման կենտրոններ։


ՌԴ զինվորականները հայտարարել են, որ ժամը 20:00-ից մինչև 08:00-ն ՀՕՊ համակարգերը «որսացել և ոչնչացրել են» 475 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 16 շրջանի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում։


Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևի հաղորդման համաձայն՝ գիշերը խոցվել է ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք, հրդեհ է բռնկվել Wildberries-ի տեսակավորման կենտրոնում, ինչպես նաև վնասվել են բնակելի շենքեր և արտադրական օբյեկտներ։


Սա Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող Wildberries-ի պահեստներում հուլիսի 18-ից ի վեր բռնկված առնվազն 15-րդ հրդեհն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250