Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարան կայցելի ԱՄՆ

Աղբյուրների տեղեկություններով՝ Ահմեդ աշ-Շարայի առաջիկա այցը Վաշինգտոն կնշանակի երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ կարևոր քայլ։ Սա կլինի առաջին անգամ վերջին քառորդ դարում, երբ Սիրիայի ղեկավարն այցելում է ԱՄՆ և հանդիպում երկրի նախագահին։


Նշվում է, որ Դոնալդ Տրամփը և Ահմեդ աշ-Շարան արդեն հանդիպել էին մայիսին Սաուդյան Արաբիայում՝ Գոլֆյան համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Այդ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը կոչ էր արել Սիրիային սկսել հարաբերությունների կարգավորում Իսրայելի հետ և դրական էր արտահայտվել աշ-Շարայի մասին՝ ընդգծելով նրա «ուժեղ անցյալն ու մարտական ոգին»։


Հունիսին Վաշինգտոնը չեղարկել էր Սիրիայի դեմ կիրառված մի շարք տնտեսական սահմանափակումներ, իսկ հուլիսին Պետդեպարտամենտը հեռացրել էր «Ալ Նուսրա» խմբավորումը արգելված կազմակերպությունների ցանկից, որը նախկինում ղեկավարվում էր աշ-Շարայի կողմից։


Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շիբանին ևս հաստատել է այցի տեղեկությունը՝ նշելով, որ Ահմեդ աշ-Շարան՝ որպես անցումային շրջանի նախագահ, նոյեմբերին պաշտոնապես կմեկնի ԱՄՆ։ Այդ մասին հայտնել է պետական SANA գործակալությունը։



Քաղաքականություն

Պատահարներ