ՀՀ–ն համաձայն է շարունակել բանակցությունները, բայց Ադրբեջանը նախ պետք է ձեռք բերված պայմանավորվածություները իրագործի. Փաշինյան
ՀՀ–ն համաձայն է շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ, այդ թվում ՝ բրյուսելյան ձևաչափով, բայց Ադրբեջանը նախ պետք է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություները իրագործի։ Այս մասին այսօր լրագրորղների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի, տարբեր ձևաչափով հանդիպումների ընթացքում 10-ից ավել պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց դրանք չեն իրագործվել։ «Սկսենք երկաթուղու գործարկումից, գերիների վերադարձից, զորքերի հետքաշման պայմանավորվածությունից, և այդպես շարունակ»,– հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ ՀՀ վարչապետի, եթե Ադրբեջանը բանակցություններն օգտագործում է միայն էսկալացիաներն արդարացնելու համար, ապա դա ընդունելի տարբերակ չէ։
«Բանակցությունները պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես իմ վրա պատրաստ եմ վերցնել պատասխանատվություն ստորագրելու փասթաթղթեր, որոնք երազանքի փասթաթուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնելու առիթ չեն տա»,– ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Պրահայում բանակցություններն ավելի արդյունավետ էին, քան Բրյուսելում, բայց ըստ վարչապետի՝ Բաքուն ցանկանում է աշխատել պակաս արդյունավետ ձևաչափով։
«Եթե Ադրբեջանին դուր չի գալիս Ֆրանսիայի ներկայությունը Պրահայի ձևաչափում, ապա այն կարելի է նաև ընդլայնել, հրավիրել, օրինակ, Գերմանիային կամ ԱՄՆ-ին»,– ասաց կառավարության ղեկավարը։
ՀՀ վարչապետը նշեց նաև, որ այս պահին երկու երկրների ղեկավարների միջև հանդիպում նախատեսված չէ, բայց հավելեց, որ երբ չկան բանակցություններ` էսկալացիայի վտանգը մեծանում է։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիային անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված անկայուն իրավիճակը. Շոլցը՝ Ալիևին
Այս պահին Գերմանիայի համար կենտրոնական նշանակություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ո...
ՀՀ-ի խղճին ենք թողնում ԼՂ-ի ճակատագիրը երրորդ երկրների վրա բարդելու փորձը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արե...
Հաագայի դատարանը Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել
Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բե...
ԱՄՆ դիվանագետը Երևանյան այցից հետո կրկին Բաքու է վերադարձել և հանդիպել Բայրամովին. հայտնի է` ինչ են քննարկել
Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Լուի Բոնոն Բաքու է վերադարձել և լրացուցիչ հանդիպ...