ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լոնդոնում ակտիվիստները մուրճով կոտրել են Վելասկեսի նկարի ապակին
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է «Just Stop Oil»-ի երկու բնապահպան ակտիվիստների, ովքեր Լոնդոնի Ազգային պատկերասրահում մուրճով կոտրել են Դիեգո Վելասկեսի «Հայելիով Վեներան» նկարի ապակին։
««Just Stop Oil»-ի երկու ակտիվիստներ բերման են ենթարկվել գույքը վնասելու համար: Ազգային պատկերասրահի նկարը պաշտպանող ապակին վանդալիզմի է ենթարկվել», - ասվում է Լոնդոնի ոստիկանությունում X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ:
Պատկերասրահի աշխատակիցների խոսքով՝ նկարը հանվել է ցուցադրությունից՝ վերականգնողների կողմից հետագա ստուգման համար։
Բնապահպան ակտիվիստներն ասել են, որ իրենց նոր ակցիան պատասխանն է բրիտանական կառավարության՝ նավթի արդյունահանման թույլտվությունների քանակն ավելացնելու ծրագրերին։
[6e92de77de5345ca7750283323eed25f.jpg]
[f04f81f6c161d542bf13c7c434d3a87f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրենց առանձնատնից բերման ենթարկում Սուրիկ Խաչատրյանի որդուն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է. մանրամասներ
Երևան-Սևան ավտոճանապարհը խցանված է։ Այս մասին MediaHub-ին ահազանգել են քաղաքացիները։ Նշվում է, որ երեկվանից ճանապար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անճշտությունը վերացվել է․ ինչ իրավիճակ է Տիգրան Մեծ - Քրիստափոր խաչմերուկում
Տիգրան Մեծ- Քրիստափոր խաչմերուկի անճշտությունը վերացվել է։ Հայտնել էինք, որ վերոնշյալ խաչմերուկում տեղադրված է երթևեկութ...