Բաքվի դատարանում քննության առարկա են դարձել Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը
Բաքվի զինվորական դատարանում քննության առարկա են դարձել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականն ու անձնագիրը: Այս մասին գրում է «Ազատությունը»։
Ադրբեջանցի մեղադրողը մասնավորապես հարց է տվել Հարությունյանին, թե ինչու է նրա ծննդյան վկայականում գրված, որ ծնվել է Ստեփանակերտում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ում, իսկ արդեն անձնագրում որպես ծննդվայար նշված է Հայաստանի ԽՍՀ:
«Արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղը համարում է իր տարածքը», - Արայիկ Հարությունյանին հարցրել է պետական մեղադրող Վյուսալ Աբդուլաևը:
Անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատական նիստից մանրամասներ է հաղորդող ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը նշում է, թե Արայիկ Հարությունյանը խուսափել է պատասխանել ադրբեջանցի մեղադրողի այդ հարցին՝ հայտարարելով, թե այդ խնդիրը երբեք չի քննարկել Հայաստանի իրավասու մարմինների հետ:
Ավելի քան երկու տարի Բաքվում անազատության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարը դատարանում նաև պարզաբանումներ է ներկայացրել, թե ինչով են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անձնագրերը տարբերվել Հայաստանի քաղաքացիների անձնագրերից. միակ տարբերությունը, ըստ նրա, եղել է 070 կոդը:
Ըստ լրատվամիջոցի Հարությունյանն ասել է, թե 070 կոդը հատուկ նշվել է այն բանի համար, որպեսզի այդ անձնագիրն ունեցող Արցախի քաղաքացիները չկարողանան մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին: Ամեն դեպքում, նշել է նա, այդ անձնագրերով արցախցիները կարողացել են արտերկիր մեկնել և շրջագայել որպես Հայաստանի քաղաքացիներ:
Մանրամասները` սկզբնաղբյուրում
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Արմեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից. Yerevan.today
ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ ե...
Թուրքիայում ջրհեղեղ է
Թուրքիայի հյուսիս-արևելքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Տրապիզոն նահանգում լայնածավալ ջրհեղեղ է, այս մասին հայտ...
Չուբայսը հրաժարվել է մեկնաբանել Պուտինի խոսքերը «Ռուսնանոյում» ձախողման մասին
Rusnano-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսը հրաժարվել է մեկնաբանել նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ իր գործո...
Մեկ տարվա ընթացքում Սյունիքում բնակչության քանակը նվազել է 1300-ով. մյուս մարզերում ևս տխուր պատկեր է. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում բնակիչների թվաքանակը պակասել է ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Օ...