Հարությունյանը Նարեկ Կարապետյանին հիշեցրել է Քոչարյանի խոսքերը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ անդրադառնալով կալանքի տակ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարություններին, որոնցում նա նշել էր, որ պետությունը դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու փոխարեն պետք է գործարաններ կառուցի։
«Նույն ՇԿՈԼԱՆ է։
Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին մի օր լրագրողներին ասաց՝ գիրք կարդացողների ժամանակն անցել է։ Հիմա էլ ձևիստներից Նարեկ Կարապետյանը կրկնում է նրա ասածը՝ դպրոց սարքելը կարևոր չէ, գործարան սարքեք։
Քոչարյանն այդ սկզբունքով աղետի առաջ կանգնեցրեց պետությունը՝ կրթության մակարդակը հասցնելով պլինտուզի մակարդակի, որի տակից դժվարությամբ դուրս ենք գալիս, հիմա նոր աղետ են առաջարկում»,– գրել է Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության գնդապետին մեղադրանք է առաջադրվել «Էլեկտրիկ Երևան»-ի գործի շրջանակում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող «Էլեկտրիկ Երևան» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բեր...
Այդ իմփիչմենթն ակնհայտորեն շինծու գործընթաց էր․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիստում է ընդդիմության նախաձեռնած իմփիչմենթի գործընթացն անվանել է «քաղաքական օպերացիա»...
Ամեն մարդ դիմացինին չափում է սեփական արշինով. Աբրահամյանը՝ Քոչարյանի պաշտպանի մասին
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռու...
Պետդումայի նախագահը՝ Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ համարելու օրինագծի մասին
Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու մ...