Այդ իմփիչմենթն ակնհայտորեն շինծու գործընթաց էր․ Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիստում է ընդդիմության նախաձեռնած իմփիչմենթի գործընթացն անվանել է «քաղաքական օպերացիա»:
«Ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։ Այդ իմփիչմենթն ակնհայտորեն շինծու գործընթաց էր։ Պարզ էր, որ դրա նպատակը քաղաքական շահարկումն էր, ոչ թե սկզբունքայնությունը»,- նշել էնա:
Սիմոնյանը ասել է, որ ընդդիմությունը պետական լծակներ չունենալու պայմաններում «զրոյական արդյունավետություն» է ցուցաբերում․ «Դուք ապացուցել եք, որ առանց իշխանական ռեսուրսների զրո ՕԳԳ ունեք։ Երբ դուք պետական լծակ չունեք, որևէ արդյունք չեք տալիս։ Դրա համար էլ չեք ընտրվում, դրա համար էլ ձայն չեք հավաքում»։
Խոսելով նախկին իշխանությունների մասին՝ Սիմոնյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ՀՅԴ-ն փաստացի աջակցել են 2018-ի հեղափոխությանը՝ սեփական շահերից ելնելով․ «Այո, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը և Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ ամեն ինչ արեցին՝ աջակցելու հեղափոխությանը։ Դա փաստ է, և այդ բանավեճը պետք է ավարտել։ Դուք նույն համակարգի ներկայացուցիչներն եք, որը մարդկանց վրա է կրակել և բանտեր նետել»։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 23-ին, ԵԱՀԿ առաքելություն...
Պարետի որոշմամբ՝ արգելվել է 161 տնտեսվարողի գործունեությունը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հունիսի 4-ի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցե...
Իտալիան համաձայն չէ Բորելի հայտարարության հետ. ԱԳ նախարար
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Corriere della Sera թերթին տված հարցազրույցում ասել է, որ համաձայն չէ Ե...
Ռուս-վրացական կոնֆլիկտը հմտորեն օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան. քաղաքագետ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը Վրաստանում շանս չունի: Գոնե, նախնական տպավոր...