Դատական համակարգում թեժ քննարկումներ են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նոյեմբերի 7-ին կրկին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու է Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։
Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն,նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով, Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները մեկական թեկնածու կարող են առաջադրել։ Թեկնածուների կենսագրությունը և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:
Ու մինչ թեկնածուները պատրաստվում են, դատական համակարգում սկսել են թեժ քննարկումները առ այն, որ թեկնածուների մեջ կան անձիք որոնք դատական համակարգից գաղափար չունեն ու ոլորտին չեն տիրապետում, իսկ թեկնածուներից ոմանց համար էլ արդեն զանգեր են հնչում՝ խնդրելով՝ «Ախպե՛ր ջան, մեր հարազատն է, ընտրես՝ անցնի»»։
Նմանատիպ հոդվածներ
«Վերևները» «պլան» են դրել մարզպետների վրա․«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կեր...
«Ժամանակ»․ Քոչարյանը փորձում է կրկին իր ազդեցության ոլորտ վերադարձնել Գագիկ Ծառուկյանին
«Ժամանակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանն իր աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի միջոցով փորձում է կրկին իր ազդեցության ոլո...
«Կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը»․ ավագանու անդամը վայր է դնում մանդատը
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը։Այդ առնչությամբ նա ֆեյս...
Ադրբեջանի կողմից սադրանքի գնալը տեսականորեն հնարավոր է. Եղոյան
Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածվող ապատեղեկատվությունները, թե ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, նպատակ...