Քաղաքականություն
«Վերևները» «պլան» են դրել մարզպետների վրա․«Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» եւ վերահսկողություն…
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» եւ վերահսկողություն սահմանել հատկապես ֆինանսական հարցերում:
Թերթի տեղեկություններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ, մինչեւ կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որ կա՛մ հրաժարական ներկայացնեն, կա՛մ «հավատարմության երդում» տան:
Խնդրի վերաբերյալ, ըստ տեղեկությունների, անցած շաբաթ եղել է փակ քննարկում եւ հանձնարարվել է գործընթացն արագացնել: Հավանաբար դա է պատճառը նաեւ, որ վերջին օրերին մարզպետներից մի քանիսն ակնհայտ, բաց տեքստով թիրախային քննադատում են առանձին համայնքապետների՝ այս կերպ փորձելով «շեֆության» աչքին առավել գործուն ու նվիրյալ երեւալ:
Մի քանի մարզպետներ տարբեր առիթներով դժգոհել եւ կեղծ լուրեր են տարածել, որ մի քանի «չարաճճի» ՏԻՄ ղեկավարներ տապալել են ներդրումային ծրագրեր, որպեսզի մարզում տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազեն: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ մարզպետներից մեկն իր հարցազրույցներից մեկում էժանագին քարոզչական հնարքների է դիմում՝ խոսելով մարզում սպասվող մի քանի միլիարդի հասնող ներդրումների մասին, որոնց, սակայն, կառավարությունը դեռեւս հավանություն չի տվել:
Սա նշանակում է, որ այս պոպուլիստական քայլով մարզային ղեկավարները հերթական «դամոկլյան սուրն են կախում» կառավարության գլխին՝ նորից անիմաստ հարվածի տակ դնելով կառավարության, հատկապես վարչապետի վարկանիշը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Ո՞վ է տվել էս այլանդակության թույլտվությունները․ քաղաքագետ
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օպերայի շենքի շուրջը պիտի լինի ԱՅՍՊԵ՛Ս։ Եվ ՎԵ՛ՐՋ։ Սպասում եմ ք...