Քաղաքականություն

«Մենք այնտեղ ոչ ոքի չենք սպանել և չենք էլ պատրաստվում սպանել». Լուկաշենկո

«Մենք այնտեղ ոչ ոքի չենք սպանել և չենք էլ պատրաստվում սպանել». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ամերիկյան NBC ընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ ներքաշվել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մեջ, մանավանդ ո�…

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը ամերիկյան NBC ընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ ներքաշվել Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների մեջ, մանավանդ որ Ռուսաստանը նույնպես դա չի խնդրում նրանից:

 

«Մենք այնտեղ ոչ ոքի չենք սպանել և չենք էլ պատրաստվում սպանել, նախ՝ մեզ ոչ ոք չի խնդրում մասնակցել այս գործողությանը, այս դեպքում՝ Ռուսաստանը, և մենք մտադիր չենք խառնվել դրան: Մենք միշտ խոսել ենք և խոսում ենք դրա մասին, բայց, ըստ երևույթին, նրանք չեն ուզում մեզ լսել»,- ասել է Լուկաշենկոն:

 

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Բելառուսը ձգտում է մասնակցել ռուսական ռազմական գործողությանը, Լուկաշենկոն պատասխանել է, որ ինքը բազմիցս ասել է, որ իր հանրապետությունը մասնակցում է հատուկ գործողության՝ ամեն կերպ աջակցելով Ռուսաստանին։

 

«Մեր աջակցությունը  նրանում է, որ Լեհաստանի և Լիտվայի հետ մեր սահմանները չխախտվեն, և ռուսական զորքերը Բելառուսի միջոցով թիկունքից հարված չստանան»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250