Լավրովը` Ուկրաինայում ՌԴ զինվորականների կորուստների մասին
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զինվորականների շրջանում կորուստներ կան, բայց դիտորդները չէ, որ պետք է գնահատեն՝ արդյոք ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Լավրովը հինգշաբթի ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կրեմլը մեծ վիշտ է համարում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերի կորուստը և ցավակցում զոհվածների ընտանիքներին։ Նրա խոսքով, Ուկրաինայում գործողության ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի սխրանքը կմնա պատմության մեջ։
Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ մեկ շաբաթվա ընթացքում ռուսական զինուժի անձնակազմի կորուստները կազմում են մոտ 9000 մարդ։ Սակայն նախօրեին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ժամանակ, ռուսական կողմի տվյալներով, զոհվել է 2870 ուկրաինացի զինծառայող, վիրավորները մոտ 3700-ն են: Հաստատված տվյալներով՝ Ուկրաինայի ուժային կառույցներից գերի ընկած զինծառայողները 572-ն են։
«Ռուսական կողմից զոհվել է 498 զինծառայող, 1597-ը վիրավորվել է»,- հայտնել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել և մարդասիրական միջանցքներ բացել Մարիուպոլի և Վոլնովախայի բնակիչների հեռանալու համար
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10։00-ից, Երեւանի ժամանակով ժամը 11։00-ից, ռուսական կողմը ժամանակավոր լռության...
«Ի շահ մեր եղբայրական ժողովուրդների». Պուտինը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակ...
«Կտրիր օձի գլուխն ու կսպանես օձին». Fox News-ի հեռուստահաղորդավարը` Պուտինի մասին
Ամերիկյան Fox News հեռուստաալիքի երկու առաջատար հեռուստահաղորդավար, քննարկելով Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գոր...
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ նորընտիր նախագահը
Այսօր Ազգային ժողովը Հանրապետության հինգերորդ նախագահ ընտրեց Երևանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ կուսակցության վարչության նախկի...