«Իմ քայլի» որոշումը ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց. «Հրապարակ»
«Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը եւ ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։
Այլեւս չկա այդ դիլեման, եւ մնում է հանրային պայքարի տարբերակը, ճնշումները։ Իհարկե, ասպարեզ են գալիս նաեւ հակասահմանադրական ուղիները, սակայն փաստ է, որ դրանց համար ճանապարհ բացեց հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով արտահերթ ընտրություններ անելու մտքից։
Հիմա ընդդիմության առաջին քայլը լինելու է փետրվարի 20-ի հանրահավաքը, որը մտածված նշանակել են 1988-ի ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը, եւ որի թափը ցույց կտա, թե որքանով է ռեալ փողոցի միջոցով եւս մեկ անգամ Հայաստանում իշխանափոխության հասնելու տարբերակը»: Այս մասսին գրում է «Հրապարակ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Զոհրաբյանը, Մելքումյանը, Պետրոսյանը պետք է հաշտվեն մանդատից զրկվելու փաստի հետ. «Հրապարակ»
«Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում շատ քչերին են ձեռնտու։ Ձեռնտու չէ առաջին հերթին «Իմ քայլի» մեծամասն...
Կի՞նն է ստիպել հրաժարական տալ. «Հրապարակ»
«Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին թերթին նոր մանրամասներ են հայտ...
Ուշագրավ բացահայտում. ինչպես է աշխատում Արարատ Միրզոյանը. «Ժողովուրդ»
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողով ձեւավորելու մասին պահանջն Ազգային ժողովի նախագահի...
Արտահերթ ընտրությունների հանրային պահանջ մենք չենք ստացել, միակ պահանջը՝ հրաժարական չտալ. Սուրեն Պապիկյան
ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և արտախորհրդարանական ընդդիմությունը կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը, եթե հրաժարվում է արտահերթ խորհրդարանակա...