«Քաղաքապետարանում դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են «հովանավորել» 197 դպրոցի տնօրենին». Աննա Կոստանյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնենք, թե խոստացված ՊՈՂՊԱՏՆ իրո՞ք օրենքը խախտողների դեպքում է գործելու, թե կիրառվելու է ընտրողաբար։
Անդրադարձ եմ արել Երևանի համար 197 հիմնական դպրոցում տեղի ունեցած և ունեցող բազմաթիվ խախտումներին և կեղծիքներին, որոնց վերաբերյալ քանիցս բարձրաձայնել եմ նաև ԱԺ ամբիոնից, պաշտոնական գրություններով դիմել լիազոր մարմնին, սակայն ինչպես տեսնում եմ՝ ապարդյուն։ Քաղաքապետարանում դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են «հովանավորել» 197 դպրոցի տնօրենին և կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել։
Հետևողական եմ լինելու այս հարցում անգամ ոչ որպես Ազգային ժողովի պատգամավոր ու փորձելու եմ կանխել նման փտած վարքագիծը պատասխանատու կառույցների շրջանում, քանի որ չպատժելով պաշտոնյային՝ ստեղծվում է ամենաթողության հարթակ իրավախախտում անելու ցանկություն ունեցող բոլոր պետական պաշտոնյաների համար»:
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված անձինք Մխիթար Զաքարյանին տարել են անհայտ ուղղությամբ. 168.am
Քիչ առաջ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը հրավիրվել էր ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:Այս մասին հայտնու...
Մի քանի ամսից Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանցիներն այլևս չեն օգտվելու․ Արտակ Բեգլարյան
Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում՝ ճանապարհներով անցնելիս․ բայց շուտով՝ մի քանի ամսից, Կարմիր Շո...
Գնդապետ Արգամ Գևորգյանը զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա․ ՊՆ
«ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանը, զորացրվել է իր զեկուցագրի հիման վրա, զինվորական ծառայության երկարամ...
Այսօր 1-ին զորամիավորման 44-օրյա պատերազմի մասնակիցները հանդիսավոր զորացրվել են․ ՊՆ
Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ղեկավար կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ կազմակերպվել է 44-...