Էքստրեմալ շոգի պատճառով ԱՄՆ-ում չեղարկվել են Անկախության օրվա միջոցառումները
ԱՄՆ-ում հաստատված էքստրեմալ շոգ եղանակի պատճառով սկսել են տապալվել և չեղարկվել Անկախության օրվա 250-ամյակին նվիրված հուլիսի 4-ի ցերեկային տոնակատարությունները։
Միջոցառումների չեղարկման գործընթացը մեկնարկել է երկրի արևելյան նահանգներում, այդ թվում՝ Մերիլենդում, Նյու Ջերսիում, Կոլորադոյում և Փենսիլվանիայում։ «Մենք պարզապես չենք կարող նման մասշտաբի միջոցառում անցկացնել այսքան վտանգավոր շոգի պայմաններում»,-BBC-ն մեջբերում է Փենսիլվանիայում շքերթի կազմակերպիչներից մեկի խոսքը։
Անկախության օրվան նվիրված առավոտյան միջոցառումները չեղարկվել են նաև Վաշինգտոնում։ Բացի այդ, մայրաքաղաքում դադարեցվել է Ազգային ծառուղու տոնավաճառի աշխատանքը, քանի որ շտապօգնության աշխատակիցները ջերմային հարված ստանալու պատճառով այնտեղից հիվանդանոց են տեղափոխել առնվազն 11 քաղաքացու։
Սպասվում է, որ Վաշինգտոնում և Ֆիլադելֆիայում օդի ջերմաստիճանը կհասնի համապատասխանաբար 39°C-ի և 40°C-ի։ Սակայն բարձր խոնավության հետևանքով զգացվող ջերմաստիճանը կկազմի 43°C և 44°C, ինչի պատճառով այն կմոտենա պատմական ռեկորդային ցուցանիշներին։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...