Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը հանվել է աճուրդի. հայտնի է մեկնարկային գինը
Սանկտ Պետերբուրգում աճուրդի է հանվել հանգուցյալ ռուսաստանցի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու արտասահմանյան անձնագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 100 հազար ռուբլի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկու սովետական տիպի արտասահմանյան անձնագիրը՝ իր ինքնագրով և մուտքի թույլտվություններով հանդերձ: ՌԴ սահմանապահ ծառայության նշումները... Լրացված է: Ընդհանուր առմամբ՝ լավ վիճակում», -նշված է աճուրդի գրացանկում։
Փաստաթուղթը Ժիրինովսկուն հինգ տարով տրվել է 1992 թվականի հոկտեմբերի 19-ին։ Հաղորդվում է, որ աճուրդը կանցկացվի ապրիլի 27-ին։
Նմանատիպ հոդվածներ
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...
Քասախ և Պռոշյան համայնքների բնակիչները ճանապարհ են փակել
Այսօր՝ ապրիլի 22-ի վաղ առավոտից Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները փակել են Երևան մտնող մայրուղին։ Նրա...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...