ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ունենք մտահոգություններ, որ փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան
Վերջին երեք տարիներին՝ 2021 թվականի մայիսի 21-ից սկսած, ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ տարածք և նույնիսկ այն դեպքում, երբ լայնամասշտաբ հարձակման դեպք չկա, Տեղ գյուղի մոտ էլի տեսանք, որ թյուրըմբռնում կա: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի քննարկումների ժամանակ նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Հայաստանը ճանաչել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց թիվ չի հնչեցրել և սահմանազատման գործընթացը մինչև հիմա ընթանում է:
Նշելով, որ ՀՀ-ն Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է և անցնելով Տեղ գյուղի մոտ արձանագրված միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ասաց.
«Ավելին, այս դեպքում թյուրըմբռնումը բավական չեզոք բառ է և վատ մտադրությունների բացակայության կանխավարկած է ենթադրում, բայց մենք ունենք մտահոգություններ, որ նաև հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մեկ այլ դեպքում մեծ և մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծն որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Մակրոնը քայլելով զրուցում են հնգակողմ հանդիպումից առաջ
Մոլդովայում այսօր՝ հունիսի 1-ին, Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ դրսում ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի վերընտրության տոնակատարության արդյունքում զոհեր կան
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը թվիթերյան իր միկրոբլոկում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Թուրքիայի կողմից օկուպ...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամբողջ շենքի բնակչությունը չպետք է 1-2 հոգու ձեռքին պատանդ մնա». Ավինյան
Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է արվել Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդրին։ Փոխքաղ...