ԱՄՆ-ն փորձել է առևանգել Վենեսուելայի նախագահին. Associated Press

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գործակալը փորձել է  Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավոր օդաչուի միջոցով երկրի առաջնորդին տեղափոխելու այնպիսի վայր, որտեղ ԱՄՆ-ն կարող էր ձերբակալել նրան: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։


 Օդաչուին տրվել է ուղղության ընտրություն՝ Դոմինիկյան Հանրապետություն, Պուերտո Ռիկո կամ Գուանտանամոյի ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազա։


Վենեսուելացի օդաչուն վերջնական պատասխան չի տվել, բայց ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գործակալին տվել է իր բջջային հեռախոսահամարը։ Գործակալները սա ընդունել են որպես լավ նշան։ Օդաչուներին թույլատրվել է վերադառնալ Վենեսուելա, բայց ինքնաթիռները բռնագրավվել են։ 


Գործակալը 16 ամիս նամակագրվել է օդաչուի հետ՝ փորձելով համոզել նրան արտահանձնել Մադուրոյին։ Նա շարունակել է շփվել օդաչուի հետ նույնիսկ 2025 թվականի հուլիսին նրա թոշակի անցնելուց հետո, իսկ օգոստոսին, երբ ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահի բռնելու համար օգնության պարգևը բարձրացրեց մինչև 50 միլիոն դոլար, նա այդ մասին տեղեկատվություն է փոխանցել օդաչուին։ Սակայն օդաչուն, ի վերջո, դադարել է պատասխանել գործակալի հաղորդագրություններին։


Քաղաքականություն

Պատահարներ