Եվրոպան հրաժարվել է ինքնուրույնությունից՝ հետևելով ԱՄՆ-ին․ Ռուսաստանի ԱԽ
Եվրոպան հրաժարվել է ինքնուրույն քաղաքական ուղուց և հետևել է Միացյալ Նահանգների օրինակին՝ միաբևեռ աշխարհի ձևավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը Մինսկում անցկացված եվրասիական անվտանգության միջազգային համաժողովի ընթացքում։
Շևցովի խոսքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Եվրոպան ուներ բացառիկ հնարավորություն դառնալու նոր բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը։ Սակայն, ինչպես նշել է պաշտոնյան, այդ շանսը չօգտագործվեց, իսկ եվրոպական երկրները նախընտրեցին շարժվել ԱՄՆ-ի քաղաքական ուղով։
Նրա դիտարկմամբ՝ այս որոշումը սահմանափակել է Եվրոպայի ռազմավարական անկախությունը և ազդել է նրա դերի վրա համաշխարհային անվտանգության ձևավորման գործընթացում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստանում է
Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգա...
Տավուշի նախկին մարզպետից բռնագանձվել է շուրջ 608 միլիոն դրամ
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի...
Արմեն Ղուլարյանի գլխավորած կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»
Երկարակյաց պաշտոնյա Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա։ Այս...
ԱԺ-ում Արցախի հարցերով փակ նիստ է ընթանում
Այս պահին Ազգային ժողովում ընթանում է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ փակ նիստ: Նիստին մասնակցում են խ...