Տավուշի նախկին մարզպետից բռնագանձվել է շուրջ 608 միլիոն դրամ
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Դատարանի կողմից հաստատված Հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ:
2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում նոր նախարար է նշանակվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հան...
Կոռուպցիայի դեմ պայքարի նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վերջին` երրորդ հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է: Ինչպ...
«Փողոցում մոտենում են ու աջակցություն հայտնում». Արման Աբովյանը՝ Ծառուկյանի շուրջ իրավիճակի մասին
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ շնորհակալություն հայտնել Ծառո...
Եկեք գնանք իրականացնենք մեր պայմանավորվածը. Փաշինյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Մենք ունենք ստորագրած ու նախաստորագրած փաստաթղթեր, և երբ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ, օրինակ...