Արմեն Ղուլարյանի գլխավորած կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա․ «Ժողովուրդ»
Երկարակյաց պաշտոնյա Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Օրինակ՝ 2022 թվականին կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս։
Օրինակ՝ 117,5 մլն դրամ հատկացվել է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերի համար, ինչն իրականացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միայն կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով:
Այսինքն՝ այս կառույցը տարեկան 15 մլրդ է ստանում ու հիմնականում փաստաթղթեր մշակում, այնինչ մայրաքաղաքի ու մեծ հաշվով երկրի քաղաքաշինության ոլորտը բարձիթողի է», - գրել է թերթը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...
Ինչու Իսրայելն Ուկրաինային «Երկաթե գմբեթ» համակարգ չի տալիս․ Նեթանյահուի պատասխանը
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը կամ այլ զինատեսակներ չի տալիս Ուկրաինայի այն մտավախություններ...
«1 տոննա ծիրանի դիմաց գյուղացին ստացել է ընդամենը 30 000 դրամ». ԱԺ պատգամավոր
«1 տոննա ծիրանի դիմաց գյուղացին ստացել է ընդամենը 30 000 դրամ»։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավո...
Մեր սպասելիքները ոստիկանությունից անհամեմատ ավելի մեծ են, քան ներկայիս արդյունքները. Խաչատրյան
«Հունիսի 24-ի գիշերը Պարեկային ոստիկանության ծառայողները քաղաքացու ահազանգի հիման վրա մուտք են գործել ԲԱՂՐԱՄՅԱՆ 3 հասցեո...