Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ԵՄ անդամակցության հետ կապված ինչ հեռանկարներ կան, ու որքանով են ՀՀ իշխանությունները ցանկանում դառնալ ԵՄ անդամ։
Փաշինյանը հիշեցրեց Եվրախորհրդարանում իր արած այն հայտարարությունը, որ ՀՀ–ն պատրաստ է ԵՄ–ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ–ն հնարավոր կհամարի։
«Սա ասվել է, հիմա մենք պետք է հասկանանք` ԵՄ–ն ինչքա՞ն մոտ կհամարի ու դրանից հետո միայն կանենք հետևություններ։ Այս փուլում մենք տեսնում ենք, որ ԵՄ–ի հետ մեր հարաբերությունները շատ ակտիվ են, և լավ է, որ ԵՄ–ն է ասում, որ ՀՀ–ի հետ հարաբերությունները երբեք այսքան խորը և ամուր չեն եղել»,– ասաց Փաշինյանը։
Նա հույս ունի, որ առաջիկայում կլինեն մի շարք որոշումներ, որոնք ԵՄ–ի հետ այդ ուժեղ հարաբերությունների արտահայտումը կլինեն։ Ըստ ՀՀ վարչապետի` այդ արտահայտումներից մեկը կարող է լինել վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը ՀՀ–ի և ԵՄ–ի միջև։
«Հաջորդը կարող է լինել ԵՄ–ի հետ առևտրային արտոնյալ պայմանների տրամադրումը ՀՀ–ում արտադրված ապրանքներին, ինչպես նաև ՀՀ–ի հետ տնտեսական կապերի խորացման ուղղությամբ արտոնությունները»,– ասաց Փաշինյանը։
Ըստ նրա` ԵՄ–ի հետ ՀՀ–ն ունի լայն օրակարգ, ու մեր երկիրը պատրաստ է այն ավելի խորացնել ու ընդլայնել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...