Պուշկինի դպրոցի ծնողներն արդեն ԿԳՄՍ-ի շենքի մոտ են․ նրանց պահանջը մեկն է
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն արդեն ԿԳՄՍ-ի շենքի բակում են։ Նրանց պահանջը մեկն է դպրոցի տնօրենի պաշտոնում թողնել նախկինում ատեստավորման վերջին փուլը չանցած Նատալյա Ստեփանյանին:
Հաշվի առնելով, որ մրցույթի բանավոր փուլին Ստեփանյանի թեկնածությանը դեմ են քվեարկել կրթության նախարարության ներկայացուցիչ 2 անդամները և այն, որ բողոքը քննող հանձնաժողովի 5 անդամներից 4-ը ևս ԿԳՄՍ-ից են, դպրոցի ծնողները մտահոգ են և չեն բացառում կրկին հայեցողական, կամայական մոտեցման և սուբյեկտիվ ու ոչ հիմնավոր որոշման հավանականությունը:
Այդ կապակցությամբ դպրոցի ծնողները պահանջում են, որ բողոքի քննարկմանը ներկա գտնվեն դպրոցի տնօրեն Նատալիա Ստեփանյանը և ներկայացուցիչներ մանկավարժական ու ծնողական խորհուրդներից: Դրանով ԿԳՄՍ-ն կապահովի թափանցիկություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պուշկինի անվան դպրոցում այսօր դաս չկա։ Աշակերտների ծնողները հավաքվել էին դպրոցի շենքի բակում, որպեսզի միասին գնային ԿԳՄՍ-ի նախարարության շենքի մոտ, որտեղ էլ կանցկացնեն խաղաղ բողոքի ակցիա։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։ Auroranews-ի հետ զրույցում բողոքի...
Տգիտության լաբորատոր նմուշ եք, դուք «Ժիգուլի» եք և մնալու եք «Ժիգուլի»․ Կոնջորյան
Եթե Հայաստանում լիներ բռնապետություն, Դուք պարզապես պապանձված կլինեիք: Այսօր Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական...
Վարորդական վկայականները կթվայնացվեն․ նոր համակարգ կձևավորվի
Հայաստանում վարորդական իրավունքները կթվայնացվեն։ Այս մասին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ քաղաքացիները կարող...