Դոնեցկի ղեկավարը հերքել է պայթյունի մասին լուրերը
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը Դոնեցկում իրավիճակը վերահսկելի է անվանել։ Հաղորդում է Iz.ru-ն։
Ավելի վաղ՝ փետրվարի 12-ին, սոցիալական ցանցերն ու տեղական լրատվամիջոցները տեղեկություն էին հրապարակել Դոնեցկում հզոր պայթյունի մասին։ Նշվել է, որ պայթյունը լսվել է քաղաքի միանգամից մի քանի թաղամասերում։
Ինչպես պարզաբանել է Պուշիլինը, պայթյունը տեղի է ունեցել Կիևի կողմից վերահսկվող տարածքում՝ շփման գծի տարածքում։ Քաղաքում իրավիճակը վերահսկելի է, ընդգծել է նա։
Իր հերթին,Դոնեցկի միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը լրագրողներին ասել է, որ ինքը նույնիսկ պայթյունի ձայնը չի լսել։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա&nbs...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...