Քաղաքականություն
ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականը վճռական տարի է լինելու խաղաղության համար։ Նրա խոսքով՝ հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրությունները կունենան առանցքային քաղաքական իմաստ՝ խաղաղության պահպանությունը։
«ՀՀ-ի ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, որը առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստն ու նպատակն է»,– ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ այս հարցը նույն կերպ է ընկալվում թե՛ կառավարության, թե՛ պատմական և թե՛ մնացած բոլոր հնարավոր տեսանկյուններից։ «Հակառակը՝ Հայաստանը ետ գլորելն է կոնֆլիկտի»,– ընդգծել է նա։
Փաշինյանի խոսքով՝ կայուն խաղաղությունը անհրաժեշտ նախապայման է երկրի զարգացման և պետական ինստիտուտների ամրապնդման համար։
Նմանատիպ հոդվածներ
Բուդապեշտը պետք է գործի ԵՄ-ի կողմից աճող ճնշման ներքո. Օրբան
Ո՞նց է բացահայտվելու, եթե տաքսի սերվիսը կոնկուրենտի գովազդը փակցնի արգելված տեղում․ Սարիկ Մինասյան
WRed
«Երեկ Նիկոլը հրաժարական տվեց, և այն ընդունվեց Ռուսաստանի նախագահի կողմից»․ Արմեն Գևորգյան
WRed