Քաղաքականություն

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել

Mariam Z.
Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին հայտարարել է ԱՄՆ-ին և Իսրայելին դիմակայելու նոր միջոցառումների մասին, հայտնում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը: 


Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ ունեցած ընդունելության ժամանակ ներկայացրել է զեկույց իսլամական հանրապետության զինված ուժերի վիճակի մասին: Սա հրամանատարի և գերագույն առաջնորդի հանդիպման մասին առաջին պաշտոնական հաղորդագրությունն է: 


«Այս հանդիպման ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Մոջթաբա Հոսեյնի Խամենեին… հայտարարել է նոր միջոցառումների մասին և հիմքեր նախապատրաստել գործողությունների շարունակման ու թշնամիներին կամային դիմակայության համար», - ասվում է հաղորդագրության մեջ:


Հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ Աբդոլլահին զեկույցում մատնանշել է իսլամական հանրապետության զինված ուժերի գերազանց պաշտպանական և հարձակողական պատրաստվածությունը, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առճակատման համար անհրաժեշտ ռազմավարական ծրագրերի, սպառազինության և հանդերձանքի առկայությունը: Կենտրոնական շտաբի հրամանատարն ընդգծել է, որ զինված ուժերը «թշնամու» կողմից ցանկացած տեսակի ագրեսիայի դեպքում նրա գործողություններին կպատասխանեն «արագ և հզոր կերպով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250