ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով ինչ ասի, ինքն է»․ Պուտինը՝ իր հասցեին Բայդենի վիրավորական խոսքերի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր հասցեին արված հայտարարություններին։ Պուտինն իր ամերիկացի գործընկերոջն առողջություն է մաղթել, հաղորդում է ТАСС գործակալությունը։
Ավելի վաղ , Ջո Բայդենն ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Պուտինը կվճարի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու համար, ինչպես նաև դրական պատասխան էր տվել, երբ իրեն հարցրել էին՝ արդյո՞ք ինքը Պուտինին համարում է մարդասպան։
«Ինչ վերաբերում է իմ ամերիկացի գործընկերոջ հայտարարություններին, ի՞նչ ես նրան կպատասխանեի։ Ես նրան կասեի՝ առողջ եղեք։ Ես նրան առողջություն եմ մաղթում»,- ասել է Պուտինը՝ շեշտելով, որ դա անում է առանց հեգնանքի։
ՌԴ նախագահի կարծիքով՝ ուրիշներին քննադատելիս մարդը, կարծես, հայելու մեջ է նայում։
«Յուրաքանչյուր ժողովրդի, յուրաքանչյուր պետության պատմության մեջ կան բազմաթիվ ծանր, դրամատիկ և արյունալի իրադարձություններ։ Բայց երբ մենք գնահատում ենք այլ մարդկանց կամ նույնիսկ երբ գնահատում ենք այլ պետություններին, այլ ժողովուրդներին, մենք միշտ, կարծես, հայելու մեջ ենք նայում, միշտ այնտեղ ինքներս մեզ ենք տեսնում, որովհետև միշտ ուրիշին ենք վերագրում այն, ինչ մենք շնչում ենք, ինչը մեր էությունն է»,- ասել է Պուտինը։
Նա նաև Բայդենի խոսքերը մեկնաբանել է՝ հիշելով միմյանց ծաղրելու մանկական սովորությունը.
«Հիշում եմ՝ փոքր ժամանակ բակում, երբ վիճում էինք միմյանց հետ, այսպես էին ասում. «Ով ինչ ասի, ինքն է»: Դա պատահական չէ, դա պարզապես մանկական խոսք կամ կատակ չէ, դրա իմաստը շատ խորն է, հոգեբանական։ Մենք միշտ ուրիշի մեջ տեսնում ենք մեր սեփական որակները և մտածում, որ նա էլ է այնպիսին, ինչպիսին մենք, և դրանից ելնելով՝ գնահատում ենք նրա գործողությունները»,- ընդգծել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններում Մոսկվան կհենվի ազնիվ և օրինավոր ամերիկացիների վրա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն ՝ «Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի» հրապարակման և տեսանյութի մասին
Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որին կից նշվում է, որ Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիլիթ Մակունցը մոռացել է անջատել միկրաֆոնը. Լսվել է այն, ինչը պետք է չլսվեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԱԺ նիտում, երբ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլ»-ը խմբակցությումը կողմ է քվեարկելու ռա...
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը մտավ ուժի մեջ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է Օնիկ ԳասպարյանըՈ Ր Ո Շ Ե ՑԸստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյ...
Բացառիկ տեսնայութ. Ինչպես է Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում լրագրողի վրա՝ վնասելով նրա համակարգիչը
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է ԲՏԱ նախարարը հարձակվում լրագրող Փայլակ Ֆ...