Քամալա Հարիսը հրաժարվել է բանավիճել Թրամփի հետ
ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի շտաբը հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 4-ին Fox News հեռուստաալիքով բանավեճ անցկացնելու որոշման հետ և կոչ է արել նրան պահպանել սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով բանավեճի շուրջ պայմանավորվածությունները։
Նշենք՝ արդեն քանի շաբաթ է՝ Թրամփն ու Հարիսը չեն կարողանում համաձայնեցնել բանավեճի անցկացման ժամկեոտներն ու հարթակը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ բանավեճի երկրորդ փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով։ Սակայն այդ ժամանակ մրցավազքին դեռ մասնակցում էր ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, որը հետագայում որոշեց լքել այն։ Դրանից հետո Թրամփը հայտարարել է, որ նախկին պայմանավորվածությունները կորցրել են արդիականությունը։ Հեռուստաալիքն իր հերթին նրան մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
ՀՀ ԱԳՆ-ը կոչով դիմել է մեր քաղաքացիներին
Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությո...
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ցանկացած հասանելի չվերթով լքել Լիբանանը
Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվեր...