Ծառուկյանն ասել է՝ ուզում է հանդիպում՝ կհանդիպենք. Նաիրա Զոհրաբյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատասխանելով հարցին՝ արդյոք վերանայումների կարիք կա՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օրակարգում, ե՞րբ է կայանալու Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է․ «Ծառուկյանն ասել է՝ ուզում է հանդիպում՝ կհանդիպենք, բայց պետք է այդ հանդիպումն ունենա օրակարգ։ Թե ի՞նչ պայմանով է Ծառուկյանը հանդիպելու, չեմ կարող ասել, բայց ԲՀԿ-ի օրակարգը մնում է անփոփոխ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և հանդիպումը լինելու է այդ օրակարգի շրջանակում»։
Զոհրաբյանը նշել է, որ իրենք մասնակցելու են ընտրություններին՝ լինի արտահերթ թե հերթական․ «Որովհետև չեմ կարծում, որ կարելի է դաշտը թողնել Նիկոլին ու Նիկոլի գրպանում գտնվող կուսակցություններին, որովհետև դա նշանակում է, որ ինչ-որ տեղ դավաճանում ես քո ընտրողներին»:
Նմանատիպ հոդվածներ
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Համացանցում տեղեկություն է տարածվում , թե Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնո...
Երևանում բախվել են Porsche Panamera-ն ու Mercedes-ը. Porsche-ը գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Ավետիսյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապ...
Այդ միջադեպը Դավիթ Տոնոյանի համար դարձել է ճակատագրական. «Հրապարակ»
«Պատերազմից հետո Դավիթ Տոնոյանին պաշտոնանկ անելու որոշումը հասունացել է դեռևս պատերազմի կեսերին, բայց՝ բոլորովին այլ պատ...
Սենսացիոն բացահայտում է լինելու. Թովմասյանն ուշագրավ փաստաթղթեր է հրապարակելու. «Հրապարակ»
«Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիս...