Իրանը կոշտ պատասխան է տվել Թրամփին. Արաղչի
Վաշինգտոնը Թեհրանի արտաքին քաղաքական որոշումներին միջամտելու իրավասություն չունի: Այդ դարաշրջանն ավարտվել է 1979 թ.-ին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված կոչին՝ դադարեցնել աջակցությունը Եմենի հութիներին: Նա նաև կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել «Եմենի ժողովրդի սպանությունները»:
«Անցյալ տարի Բայդենին խաբեությամբ ստիպեցին աննախադեպ 23 միլիարդ դոլար փոխանցել ցեղասպանություն իրականացնող ռեժիմին։ 60․000-ից ավելի պաղեստինցի զոհվեց, և աշխարհը դրա պատասխանատվությունը դնում է Ամերիկայի վրա: Դադարեցրեք Իսրայելի կողմից ցեղասպանության և ահաբեկչության աջակցությունը։ Դադարեցրեք սպանել եմենցիներին»,- նշել է Իրանի արտգործնախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին «վճռական և հզոր ռազմական գործողություններ» սկսել Եմենի հութիների դեմ։
Նա հայտարարել է, որ Անսար Ալլահի գրոհայինները զբաղվում են ծովահենությամբ, բռնությամբ և ահաբեկչությամբ ամերիկյան և այլ նավերի ու ինքնաթիռների դեմ: Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ եթե Իրանը փորձի որևէ օգնություն ցուցաբերել շարժմանը, ապա ԱՄՆ-ն Իսլամական Հանրապետությանը լիակատար պատասխանատվության կոչ կանի: Շարժման առողջապահության նախարարությունը հայտնել է ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով 31 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր. Փաշինյան
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող...