Ռուսաստանն Ուկրաինային 2 ամիս ժամանակ է տվել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բուչայի գագաթնաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը պահանջում է, որպեսզի ուկրաինական ուժերը հեռանան իրենց վերահսկողության տակ գտնվող Դոնբասի հատվածից՝ պնդելով, որ այդ դեպքում պատերազմը կավարտվի։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը նաև նշել է, որ եթե Ուկրաինան առաջիկա երկու ամիսների ընթացքում չկատարի այդ պահանջը, Ռուսաստանը կարող է փորձել ամբողջությամբ գրավել Դոնբասը և դրանից հետո ներկայացնել նոր պայմաններ։ Զելենսկին ընդգծել է, որ այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք Ռուսաստանի նպատակները սահմանափակվում են միայն Դոնբասով։
Նախագահը նշել է, որ իր գնահատմամբ Ռուսաստանի իրական նպատակները ավելի լայն են, և կասկած է հայտնում, որ այդ ծրագրերը հնարավոր է իրականացնել կարճ ժամանակում։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան փորձում է ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների վրա՝ հաշվի առնելով ամերիկյան ներքաղաքական գործընթացները, այդ թվում՝ սպասվող միջանկյալ ընտրությունները։
Զելենսկին հավելել է, որ տարակուսում է այն մոտեցմամբ, ըստ որի՝ պատերազմը կարող է ավարտվել կամ նվազել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան լքի արևելյան շրջանները։ Նրա խոսքով՝ նման գնահատականները չեն հիմնավորվում նախորդ տարիների զարգացումներով և չեն ներկայացնում իրավիճակի ամբողջական պատկերը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը զգուշացնող հայտարարություն է արել
Իրանի վրա հարձակումների և պատասխան հարվածների ֆոնին Թուրքիան շարունակում է զգոն լինել և կոշտ արձագանքել իր օդային տարածք...
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու...
Սա լուրջ առաջարկ էր, մեծ զիջում. Արաղչի
Հարստացված ուրանից հրաժարվելը ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցած գործարքի տարրերից մեկն էր. CBS News-ին տված հարցազրույցում հայտար...
Իրանն ԱՄՆ–ին է ներկայացրել բանակցությունները վերսկսելու երեք պահանջ. ԶԼՄ
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է բանակցությունները վերսկսելու ե...