ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիմ Քարդաշյանը Met Gala-ին ներկայացել է 50․000 մարգարիտներով պատված ցնցող զգեստով
Քիմ Քարդաշյանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala 2023-ին ժամանել է 50 000 մարգարիտներով պատված ցնցող զգեստով։
Այս տարի միջոցառումը նվիրված էր Կարլ Լեգերֆելդին։
42-ամյա Քիմն ընտրել է Schiaparelli-ի հատուկ զգեստը՝ պատված 50․000 մարգարիտներով, որոնք ամրացվել են ձեռքով: Չորս երեխաների մայրը պատմել է, որ նախընտրել է մարգարիտներ, քանզի «ինչը կարող է ավելի արտահայտիչ կերպով նկարագրել Կարլին», քան «Շանելի խորհրդանշական մարգարիտները»:
Այսպիսով, նրա հանդերձանքը դարձել է Chanel-ի խորհրդանշական հանդերձանքներից մեկը։ «Ես ուղղակի ուզում էի գլամուրային զգալ»,- ասել է նա կարմիր գորգուղու վրա։
Քիմը միջոցառմանը ժամանել է ավագ դստեր՝ Նորթ Ուեսթի հետ, ում սպասում էր Met Gala-յի իր առաջին մասնակցության ժամանակ։
Որոշ երկրպագուներ Քիմի զգեստը համեմատել են նրա Playboy-ի ֆոտոշարքի հետ, որն արվել է 2007 թվականին։
[e90afe38e89c613e9977aff8428eab4d.png]
[337860908a152968bb34afcdee94c1e2.png]
[abe78100cca019402df04860f8cb2741.png]
[5531ac25d59d704e1bc62bd1a592b6b5.png]
[646adac653ced016c84a25f40239213f.jpg]
[fb9d99ed435afc3231fcde78182bd0ef.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչ կերպարներով են համաշխարհային աստղերը մասնակցել Met Gala-ին
Նյու Յորքում կայացել է Met Gala-ի հերթական բարեգործական պարահանդեսը, որին հայտնիները ավանդաբար հանդես են գալիս էքստրավագ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քիմ Քարդաշյանը, Սալմա Հայեքն ու մյուս աստղերը՝ Time 100 գալա երեկոյին
Նյու Յորքի Lincoln Center-ի Ֆրեդերիկ Պ. Ռոուզ սրահում տեղի է ունեցել հեղինակավոր Time ամսագրիTime 100 ամենամյ...
Ամերիկահայ մոդելը Հայաստանը կներկայացնի «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում
Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում։ «Մի քանի կարևոր փուլե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ի՞նչ տեսք կունենային Դիսնեյի արքայադստրերը իրական կյանքում
Արհեստական նեյրոնային ցանցը ներկայացրել է Դիսնեյի արքայադստրերի հերթական տարբերակը, թե ինչպիսին կլինեին նրանք իրական կյա...