Քաղաքականություն Կարևոր

Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը. Հայկ Մամիջանյան

Mariam Z.
Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը. Հայկ Մամիջանյան

Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը, բացի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այս մասին խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։


«Իրենք միտված են անել ամեն ինչ՝ Ադրբեջանին սպիտակեցնելու համար։ Էլ ինչու՞ են տանջվում, մամուլի հաղորդագրություններ գրում։ Թող ուղղակի շեյր անեն Ադրբեջանի Պն հայտարարությունները»,- ասել է Մամիջանյանը։


Նա նշել է, որ էսկալացիայի վտանգի մասին վերջին օրերին խոսել են նաև երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։


Ասում է` սահմանային տեղաշարժերի մասին ստույգ տեղեկություններ ունենալ չի կարող, սակայն միջազգային տարբեր կառույցների, գերտերություններրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հասկանալի է, թե որքան վտանգավոր է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Շեշտում է` ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական զարգացումների առումով է վտանգավոր վիճակ ստեղծվել։


Մամիջանյանը չի բացառել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է գաղտնի պայմանավորվածություն ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «էսկալացիա իրականացնել՝ հայ ժողովրդին վախեցնելու համար»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250