Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման մասին
Եվրամիությունը կողմ է «ռազմական գործողությունների դադարեցմանը» Հայաստանի և Ադրբեջանի միջև այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ մի քանի զինվոր է զոհվել Լեռնային Ղարաբաղի շրջանում վերսկսված բախումների ժամանակ։
Երկու երկրների միջև լարվածության սրումը տեղի է ունեցել «Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ վայրերում», ասված է չորեքշաբթի ԵՄ արտաքին գործողությունների հայտարարության մեջ, հաղորդում է Euronews-ը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը միևնույն ժամանակ ակտիվ շմփման մեջ է երկու երկրների ղեկավարների հետ և զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հինգշաբթի ասել է ԵՄ պաշտոնյան։ Նա «շուտով» կխոսի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Նրա թիմը և Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին սերտորեն շփվում են երկու երկրների լիդերների հետ և հորդորում են անհապաղ մեղմել կացությունը և առաջընթացի հասնել սեղանին դրված բոլոր օրակարգային հարցերում»,- աղբյուրի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է:...
ՊԲ-ն նոր հայտարարություն ունի
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբե...
Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է...
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Սառցասար լեռը գրավելու մասին. Արցախից մեկնաբանում են
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, թե Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Սառցասար լեռը...