Արշակի հրաժարականի պահանջից հետո Կտրիճը կոմպրոմատ հրապարակեց՝ ճանկռելով փորձում է գահը պահել. Medianews
Medianews-ը գրում է.
«Երեկ հայտնել էինք, որ այդ օրը առավոտյան թեժ զրույց է տեղի ունեցել Կտրիճ Ներսիսյանի և Արշակ Խաչատրյանի միջև։ Արշակ Խաչատրյանը մասնավորապես պահանջել էր Կտրիճի հրաժարականը և պնդել, որ եթե նա չհեռանա իրենք բոլորը հայտնվելու են պետության թիրախում։
Կտրիճը ինչպես հայտնի է, նմանատիպ բաները չի ներում և ահա ժամեր անց տելեգրամյան անանուն ալիքներում, որոնք կապվում են «ֆեյքերեցների» հետ հրապարակվեց մի տեսանյութ, որում Արշակ Խաչատրյանը ռոմանտիկ տեսարանի մեջ էր իր քեռակնոջ հետ։
Սրանով Կտրիճը փորձում է եկեղեցականներին հասկացնել՝ կամ պաշտպանում եք ինձ, կամ որիդ վրա ինչ ունեմ՝ կհանրայնացնեմ։
Ամենայն հավանականությամբ տեսանյութը արվել է Արշակ Խաչատրյանի բնակարանում, որը նրան հատկացրել է եկեղեցին, իհարկե, նախապես «կահավորելով» այն։
Թե ու՞ր կհասնի կոմպրոմատային պատերազմը եկեղեցականների շրջանում, դժվար է ասել, բայց միանշանակ է, որ այս ամենը եկեղեցու հետ կապ ունենալ չի կարող»։
Նմանատիպ հոդվածներ
Իրանն Իսրայելից վրեժ կլուծի. մանրամասներ փակ նիստից
Իրանի խորհրդարանը մտադիր է Իսրայելի գործողություններին արձագանքելու միջոցների վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել Իրան...
Գերմանիայի կանցլերի գործունեությունից դժգոհ են երկրի բնակչության գրեթե կեսը. ո՞րն է պատճառը
Գերմանիայի բնակիչների շրջանում երկրի կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցից դժգոհությունն առավելագույն մակարդակի է հասել 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան
Պատերազմից հետո գետնի վրա այլ իրավիճակ ֆիքսեցինք, դաշնակիցը անվտանգությունը չէր ապահովում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրո...
Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա գործընկեր Հակոբ Ասլանյանը չեն միանում իմպիչմե...