Գերմանիայի կանցլերի գործունեությունից դժգոհ են երկրի բնակչության գրեթե կեսը. ո՞րն է պատճառը
Գերմանիայի բնակիչների շրջանում երկրի կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցից դժգոհությունն առավելագույն մակարդակի է հասել 2021 թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս պաշտոնավարման մեկնարկից ի վեր: Այդ մասին վկայում են գերմանական Bild պարբերականի պատվերով Insa ինստիտուտի իրականացրած սոցհարցման տվյալները:
Գերմանիայի կառավարության ղեկավարի աշխատանքից դժգոհություն է հայտնել հարցվածների 49 տոկոսը, գոհունակություն է հայտնել 38 տոկոսը: Դաշնային կառավարությունից դժգոհ է հարցվածների 55 տոկոսը, 35 տոկոսն՝ ընդհակառակը, գոհ է կառավարության ընդհանուր աշխատանքից:
Միեւնույն ժամանակ նշվում է, որ եթե բունդեսթագի ընտրություններ անցկացվեին առաջիկա կիրակի, Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միություններից կազմված ընդդիմադիր դաշինքը կհավաքեր 26 տոկոս ձայն: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կստանար 25 տոկոս ձայն:
Գերմանիայի կանցլերի վարկանիշն ընկել Է նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ի անդրադարձն ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը անդրադարձել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծա...
ՌԴ ՊՆ-ն նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայի ԶՈՒ-երի կորուստների մասին
Ուկրաինայի զինված ուժերի, ազգային գվարդիայի և օտարերկրյա վարձկանների կորուստները հատուկ գործողության սկզբից կազմում են ա...
«Ռուսաստանի նպատակներն այս պահին բավական սահմանափակ են ու կոնկրետ». Անդրեյ Կորտունով
Հիմքեր չկան կարծելու, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը մինչեւ ժամկետի ավարտը կվերջանա։ Այս մասին NEWS.am-...
Զելենսկին ցանկանում է ժամանակ շահել՝ միաժամանակ դիմելով ՆԱՏՕ-ին ռազմական օգնության համար. Վյաչեսլավ Վոլոդին
Զելենսկին բանակցությունների վերաբերյալ իր արտահայտություններով ցանկանում է ժամանակ շահել՝ միաժամանակ դիմելով ՆԱՏՕ-ին ռազ...