Ուկրաինայում քիմիական նյութերի արտադրությունը կարող է դադարեցվել

 Ուկրաինայում քիմիական նյութերի արտադրությունը կարող է դադարեցվել գազի մատակարարման հետ կապված խնդիրների և էլեկտրաէներգիայի անջատման պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք Strana.ua-ն


«Գործարարներին արդեն զգուշացվել է ոչ միայն էլեկտրաէներգիայի, այլև գազի հետ կապված լուրջ դժվարությունների մասին։ Տարածաշրջանային մակարդակով ձեռնարկություններին հանձնարարվել է պատրաստվել գազի քվոտաներին։ Քիմիական նյութերի արտադրությունը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կդադարեցվի, մինչդեռ մյուսների արտադրությունը կտրուկ կնվազի», - ասվում է հրատարակության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։


Ավելի վաղ Ուկրաինայի նախկին էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը հայտարարել էր, որ այս ձմռանը երկիրը կունենա էլեկտրաէներգիայի և գազի անջատումներ։ Նա նաև հայտարարել էր, որ գալիք ձմեռը շատ ավելի դժվար կլինի, քան նախորդը, և կոչ էր արել քաղաքացիներին նահանջել իրենց ամառանոցներ, որտեղ կարող են տաքանալ փայտով։ Իր հերթին, Գերագույն ռադայի էներգետիկայի և բնակարանային ու կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կուչերենկոն հոկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ Ուկրաինայում ջեռուցման սեզոնի մեկնարկը հնարավորինս կհետաձգվի գազի պակասի պատճառով։ 

Քաղաքականություն